«Նապոլիի» նախագահ Աուրելիո Դե Լաուրենտիսը խոսել է ժամանակակից ֆուտբոլի վիճակի մասին.
«Ֆուտբոլը հիվանդ է. Բայց ինչո՞ւ է նա հիվանդ: Որովհետև հիվանդ է ֆուտբոլի տնտեսությունը։ Որովհետև լիգաներն ու թիմերը ֆինանսապես չեն կարող մրցել միմյանց հետ։ Այսպիսով, լիգաները բավականաչափ արդյունավետ չեն:
Ամեն անգամ, երբ ՈՒԵՖԱ-ն ասում է. «Լավ, հիմա մենք տրամադրում ենք 2,4 միլիարդ եվրո Չեմպիոնների լիգայի համար, ավելի քան 500 միլիոն եվրո՝ Եվրոպայի լիգայի և ավելի քան 238 միլիոն եվրո՝ Կոնֆերանցիաների լիգայի համար: Բայց եթե բոլոր թիմերը դեռ պարտքերի տակ են, ապա դա նշանակում է, որ այս գումարը բավարար չէ։
Այնպես որ, դա անկայուն ֆուտբոլ է: Ոչ միայն անկայուն է, այլև մենք այդքան հանդիպումներ ենք անցկացնում։ Ի վերջո, մենք (ֆուտբոլային ակումբները) այլևս լսարան չենք գրավում»,- X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter) ֆունկցիոների խոսքը մեջբերում է լրագրող Նիկոլո Սկիրան։