«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը վերջնաժամկետ է սահմանել հարձակվող Մեյսոն Գրինվուդի ապագայի վերաբերյալ որոշում կայացնելու համար. ֆուտբոլիստն այժմ մեկ տարվա վարձավճարով հանդես է գալիս «Խետաֆեի» կազմում։ Այս մասին հայտնում է The Mirror-ը։
Աղբյուրի համաձայն՝ մանկունիանցիների ղեկավարները վերջնականապես կորոշեն հարձակվողի՝ ակումբում մնալու հարցը մինչև այս տարվա մայիսի վերջ: «Կարմիր սատանաների» համասեփականատեր Ջիմ Ռեթքլիֆը չի բացառում, որ 22-ամյա ֆուտբոլիստը կարող է անգլիական ակումբում իր կարիերան սկսել նոր մաքուր էջից:
Այս մրցաշրջանում Գրինվուդը բոլոր մրցաշարերում անցկացրել է 25 հանդիպում՝ դառնալով 7 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ ուժի մեջ է մինչև 2025 թվականի հունիսի վերջը։ Ֆուտբոլիստի գնահատված արժեքը, ըստ Transfermarkt ինտերնետային պորտալի, կազմում է 7,5 միլիոն եվրո, ավելի վաղ հաղորդվում էր, որ Գրինվուդը չի ցանկանում վերադառնալ «Մանչեսթեր Յունայթեդ»:
























































