«Մանչեսթեր Յունայթեդի» և «Էվերթոնի» նախկին հարձակվող Ուեյն Ռունին խոսել է ապագայում այս թիմերից մեկը գլխավորելու իր ցանկության մասին։
«Անպայման ցանկանում եմ վերադառնալ մարզչական աշխատանքի: Ես ձախողվեցի «Բիրմինգհեմում», բայց ես մարտիկ եմ և ցանկանում եմ վերադառնալ մարզչական աշխատանքի: Մարզչի աշխատանքի մի մասը կապված է պաշտոնանկությունների և անհաջողությունների հետ: Կարևորն այն է, թե ինչպես ես դրան վերաբերվում:
Թերևս ճիշտ ժամանակը չէր «Բիրմինգհեմում» նշանակվելու համար, երկրպագուներն ինձ առաջին իսկ օրվանից չէին ընդունում։ Բայց իմ նպատակը Անգլիայի Պրեմիեր լիգայում աշխատելն է։ «Մանչեսթեր Յունայթեդը» և «Էվերթոնը» երազանքի աշխատավայրեր են: Հուսով եմ, որ առաջիկա 10 տարում ծրագրերը կիրականանան,և ես հնարավորություն կունենամ ստանալու լավագույն պաշտոններից մեկը»,- Ռունիի խոսքերն է մեջբերում BBC-ն։
Հիշենք, որ Ռունիի վերջին աշխատավայրը եղել է «Բիրմինգհեմը», որտեղ մարզիչը պաշտոնանկ արվեց հունվարին։
Ռունին «Էվերթոնի» սան է, որտեղից տեղափոխվել է «Մանչեսթեր Յունայթեդի» ճամբար։ Ընդհանուր առմամբ, անգլիացին մանկունիանցիների կազմում անցկացրել է 559 հանդիպում, որոնցում դարձել է 253 գոլի և 145 գոլային փոխանցման հեղինակ։ Իր կարիերայի ավարտին Ռունին խաղացել է «Էվերտոնում», «Դի Սի Յունայթեդում» և «Դերբի Քաունթիում»: Արդեն որպես մարզիչ անգլիացին աշխատել է «Դերբի Քաունթիում», «Դի Սի Յունայթեդում» և «Բիրմինգհեմում»: