«Լիդսի» երկրպագուն շտապ հիվանդանոց է տեղափոխվել «Սթեմֆորդ Բրիջի» տրիբունայից «Չելսիի» հետ Անգլիայի գավաթի խաղարկության վերջին 16-րդ տուրի խաղի ժամանակ (3:2) ընկնելուց հետո, հայտնում է Goal.com-ը։
«Լիդսի» երկրպագուն իր թիմի առաջին գոլը տոնելիս տրիբունաի վերին հատվածից ընկել է ստորին հատվածում գտնվող երկրպագուների վրա, երբ տոնում էր իր թիմի առաջին գոլը, հայտնում է աղբյուրը:
Նշենք, որ տհաճ միջադեպը տեղի է ունեցել հանդիպման ութերորդ րոպեին։ Բուժաշխատողներն ու ոստիկաններն անմիջապես վազել են տուժածի մոտ, ինչի համար արժանացել են հանրության ծափահարություններին։
Հիշեցնենք, որ «Լիդսի» հետ խաղում տարած հաղթանակի շնորհիվ «Չելսին» դուրս է եկել Անգլիայի գավաթի քառորդ եզրափակիչ։ Մրցաշարի հաջորդ տուրում լոնդոնյան ակումբը կխաղա «Լեսթերի» հետ։