«Լիվերպուլի» հարձակվող Ջեյդեն Դանսը խոսել է Անգլիայի գավաթի 1/8 եզրափակչի «Սաութհեմփթոնի» հետ խաղում (3:0) իր դուբլի մասին.
«Իմ երազանքն իրականացավ։ Ես այս ակումբի երկրպագուն եմ։ Այս մարզադաշտում գոլ խփելն անիրական բան է, ես չեմ կարող հավատալ դրան:
Ինձ թվում է, թե ես ֆիլմում եմ: Ես լի եմ զգացմունքներով։
Հայրս լաց եղավ, երբ ես առաջին անգամ խաղացի թիմի կազմում, չգիտեմ, թե նա ինչպես կարձագանքի հիմա: Ես շնորհակալ եմ ընձեռված հնարավորության համար»,- Դանսի խոսքերն է մեջբերում BBC-ն:
























































