«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը բարձր է գնահատել թիմի ցուցադրած խաղը Անգլիայի գավաթի 1/8 եզրափակիչի «Սաութհեմփթոնի» դեմ հանդիպմանը (3:0):
«Անհավանական խաղ էր: «Սաութհեմփթոնը» շատ ուժեղ թիմ է, մենք բոլորս դա տեսանք: Առաջին խաղակեսում մեր կիսապաշտպանությունը չկարողացավ ճիշտ ժամանակ ընտրել պրեսինգի համար։ Ֆուտբոլիստները փորձում էին կատարել հրահանգները, բայց դա դժվար էր: Մրցակիցը շանսեր ուներ, ուստի մենք պետք է շատ վազեինք, և մեզ շատ էին պետք Կելեհերի սեյվերը: Մենք ամեն ինչ փորձեցինք նախքան առաջին գոլը խփելը։ Պետք էր ելք գտնել, ինչն ի վերջո հաջողվեց անել։ Երկրորդ խաղակեսն իսկապես շատ ավելի լավ անցավ»,- Կլոպի խոսքը մեջբերում է ITV.com-ը:
Նշենք, որ «Լիվերպուլը» դուրս եկավ մրցաշարի քառորդ եզրափակիչ, որտեղ կմրցի «Մանչեսթեր Յունայթեդի» հետ։