«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Քևին Դե Բրույնեն սոցիալական ցանցերում կատակել է «Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդին օգնելու մասին։ Հիշեցնենք, որ նախօրեին կայացած Անգլիայի գավաթի 1/8 եզրափակչի «Լուտոնի» հետ խաղում (6:2) բելգիացին 4 գոլային փոխանցում էր կատարել:
«Բարի լույս, ինչպե՞ս կարող եմ օգնել (assist) ձեզ», — գրել է Դե Բրույնեն X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter) Էրլինգ Հոլանդի հետ լուսանկարի տակ:
Նշենք, որ 2024 թվականին 32-ամյա Դե Բրույնեն բոլոր մրցաշարերում անցկացրել է 10 հանդիպում և գոլ+ փոխանցում համակարգով վաստակել 12 միավոր։ Այս հանդիպումներում նա դարձել է երկու գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։ Բելգիացի կիսապաշտպանը վնասվածքի պատճառով բաց թողեց ընթացիկ մրցաշրջանի մեծ մասը՝ 2023 թվականի օգոստոսին ընթացիկ մրցաշրջանի աշնանային հատվածում անցկացնելով ընդամենը երկու հանդիպում։