Իտալական «Յուվենտուսի» հարձակվող Դուշան Վլահովիչը պատրաստ է նոր պայմանագիր կնքել ակումբի հետ։
La Gazzetta dello Sport-ի տեղեկության համաձայն՝ կողմերն այժմ մոտ են համաձայնության գալու նոր պայմանագրի հարցում։
Սպասվում է, որ 24-ամյա ֆուտբոլիստը նոր պայմանագիր կկնքի, որը նախատեսված կլինի մինչև 2028 թվականը:
Դուշան Վլահովիչն ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 25 խաղում դարձել է 15 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: