«Էվերթոնի» և «Շեֆիլդ Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Լի Տեն Չինաստանում կոռուպցիոն գործով ցմահ ազատազրկման է դատապարտվել։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
Աղբյուրի համաձայն՝ Լի Տեն ձերբակալվել է 2022 թվականի նոյեմբերին չինական ֆուտբոլում կոռուպցիոն գործարքների հետաքննության ընթացքում։
Հարցաքննության ժամանակ Լի Տեն խոստովանել է, որ բազմիցս կաշառք է տվել։ Մասնավորապես, 2018 թվականին «Էվերթոնի» նախկին խաղացողը վճարել է մոտ 390 հազար եվրո՝ Չինաստանի հավաքականի գլխավոր մարզիչ նշանակվելու համար, որը նա գլխավորել է 2019-ից 2021 թվականներին։
Նախկին ֆուտբոլիստը հաստատել է նաև, որ ներգրավված է եղել Չինաստանի երկրորդ լիգայում պայմանավորված խաղերի կազմակերպմամբ։
Հիշեցնենք, որ Լի Տեն «Էվերտոնում» հանդես է եկել 2002-ից 2006 թվականներին։