«Նապոլիի» կիսապաշտպան Խվիչա Կվարացխելիային զայրացրել է «Բարսելոնայի» հետ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում (1:1) փոխարինումը, հայտնում է Football Italia-ն։ Հիշեցնենք, որ վրացի
Ըստ աղբյուրի՝ Կվարացխելիային զարմացրել է նման վաղաժամ փոխարինումը։ Փոխարինվելիս վրացի խաղաղողը չի սեղմել թիմակիցների ու գլխավոր մարզիչ Ֆրանչեսկո Կալցոնեի ձեռքը, ով իր առաջին հանդիպումն էր անցկացնում իտալական ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում:
Նշվում է, որ վրացի կիսապաշտպանն առաջինն է լքել մարզադաշտը:
Կվարացխելիան «Նապոլիում» հանդես է գալիս 2022 թվականի ամռանից։ Այս մրցաշրջանում եզրային հարձակվողը 33 հանդիպում է անցկացրել թիմի կազմում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է վեց գոլի և չորս գոլային փոխանցման հեղինակ։
Ֆուտբոլիստի պայմանագիրն իտալական ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2027 թվականի հունիսի վերջը։ Ֆուտբոլիստի գնահատված արժեքը, Transfermarkt ինտերնետային պորտալի տվյալներով, կազմում է 80 մլն եվրո։