«Նապոլին» մտադիր է ամառային տրանսֆերային պատուհանի սկզբին բաժանվել հարձակվող Վիկտոր Օսիմհենից, հայտնում է Football Italia-ն։
Աղբյուրի համաձայն՝ իտալական ակումբի ղեկավարության նման որոշումը պայմանավորված է նիգերիացի հարձակվողին որքան հնարավոր է շուտ համապատասխան փոխարինող գտնելու մտադրությամբ։ Նշվում է, որ ինքը՝ խաղացողը, նույնպես հետաքրքրված է թիմը փոխելու հարցում։
«Նապոլին» դիտարկում է այնպիսի հարձակվողների թեկնածություն, ինչպիսիք են Վիկտոր Բոնիֆեյսը (Բայեր), Ջոշուա Զիրկզին (Բոլոնյա), Սանտյագո Խիմենեսը (Ֆեյենորդ) և Ջոնաթան Դեյվիդը (Լիլ):
Օսիմհենը «Նապոլիում» հանդես է գալիս 2020 թվականից։