«Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը 25 գոլով շարունակում է մնալ ամենաարդյունավետ ֆուտբոլիստը թոփ-5 լիգաների առաջնություններում այս պահի դրությամբ։
Երկրորդ տեղում է ՊՍԺ-ի ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն՝ 21 գոլով, իսկ «Ինտերի» ներկայացուցիչ Լաուտարո Մարտինեսը երրորդն է՝ 20 գոլով։
«Շտուտգարտի» հարձակվող Սերու Գուիրասին ամենաարդյունավետ ֆուտբոլիստների ցանկում 4-րդն է։ Գվինեացի հարձակվողն իր ակտիվում ունի 18 գոլ։ «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը եզրափակում է լավագույն հնգյակը։
Թոփ-5 առաջնությունների ամենաարդյունավետ ֆուտբոլիստները․
Հարի Քեյն (Բավարիա) – 25 գոլ
Կիլիան Մբապե (ՊՍԺ) – 21 գոլ
Լաուտարո Մարտինես (Ինտեր) – 20 գոլ
Սերու Գուիրասի (Շտուտգարտ) – 18 գոլ
Էրլինգ Հոլանդ (Մանչեսթեր Սիթի) – 17 գոլ