Հարավամերիկյան Գավաթի 2020 թվականի խաղարկությունը հետաձգվել է և կանցկացվի 2021 թվականին: Այս մասին հայտնում է Globo-ի լրագրող Մարտին Ֆերնանդեսը Թվիթերի իր էջում:
Մրցաշարի հետաձգմանը պատճառը կորոնավիրուսի համաշխարհային համաճարակն է:
Copa America-ն պետք է անցկացվեր Արգենտինայում և Կոլումբիայում 2020 թվականի հունիսի 12-ից հուլիսի 12-ը:
Հիշեցնենք՝ ավելի վաղ հետաձգվեց նաև Եվրոպայի 2020 թվականի առաջնությունը. այն ևս կանցկացվի 2021 թվականին: