«Ինտերի» հարձակվող Մարկուս Թյուրամը գոլի հեղինակ է դարձել Ա Սերիայի «Սալերնիտանայի» հետ խաղում (4-0):
Հարձակվողը դարձավ «Ինտերի» պատմության մեջ երկրորդ ֆրանսիացի ֆուտբոլիստը, ով Իտալիայի առաջնությունում մեկ մրցաշրջանում առնվազն 10 գոլ է խփել:
1997 թվականին Յուրի Ջորկաեֆը 33 խաղում խփել է 14 գոլ։
Ընթացիկ մրցաշրջանում «Ինտերի» կազմում անցկացրած 33 խաղում Թյուրամը դարձել է 12 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ: