«Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսը Ա Սերիայի «Սալերնիտանայի» հետ խաղում դարձել է գոլի հեղինակ (4-0):
Հարձակվողի համար այս գոլը 20-րդն էր Իտալիայի առաջնության այս մրցաշրջանում։
Մարտինեսը դարձավ միլանյան թիմի առաջին ֆուտբոլիստը 21-րդ դարում, ով 20 և ավելի գոլ է խփել Ա Սերիայի երեք անընդմեջ մրցաշրջաններում:
Անցյալ դարում նման արդյունք ցույց էին տվել Ջուզեպե Մեացան (5 անգամ՝ 1930-1934թթ.) և Ստեֆանո Նիերսը (4 անգամ՝ 1949-1952թթ.):