Իտալիայի առաջնության 25-րդ տուրի խաղում «Ինտերը» սեփական հարկի տակ հաղթեց «Սալերնիտանային» (4-0):
Ներաձուրիների համար այս հաղթանակը 20-րդն է Ա Սերիայի 24 հանդիպումներում: Այսպիսով՝ ակումբն իր պատմության մեջ երկրորդ անգամ է նվազագույնը 20 հաղթանակ տոնել 24 խաղում։ 2006/07 մրցաշրջանում «Ինտերը» 24 խաղում տարել էր 21 հաղթանակ։
Բացի այդ, Սիմոնե Ինձագիի թիմը Ա Սերիայում չի պարտվել նախորդ տարվա սեպտեմբերից՝ արդեն 18 հանդիպում (15 հաղթանակ և 3 ոչ-ոքի):
Ա Սերիայի այս մրցաշրջանում Սիմոնե Ինձագիի թիմը 20 հաղթանակ է տարել, երեք անգամ ոչ-ոքի է խաղացել և մեկ անգամ պարտվել: «Ինտերը» շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը՝ 10 միավորով գերազանցելով երկրորդ տեղում գտնվող «Յուվենտուսին»: