Անգլիայի Պրեմիեր լիգայի պաշտոնական կայքը հրապարակել է հունվարի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի հավակնորդների անունները։
Մրցանակին հավակնում են հինգ ակումբների վեց խաղացողներ:
Ցուցակում ընդգրկված են «Լիվերպուլի» և «Տոտենհեմի» հարձակվողներ Դիոգո Ժոտան և Ռիշարլիսոնը, «Արսենալի» և «Լիվերպուլի» պաշտպաններ Գաբրիել Մագալաեսը և Քոնոր Բրեդլին, «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին Դե Բրույնեն և «Լուտոնի» հարձակվող Բամ Ադեբայոն։
Քվեարկությունը կտևի մինչև երկուշաբթի՝ փետրվարի 12-ը։