«Միլանի» ձախ պաշտպան Թեո Էրնանդեսը պատասխանել է այն հարցին, թե արդյոք մտածում է «Ռեալ Մադրիդ» վերադառնալու մասին, որտեղ նա հանդես է եկել 2017-ից 2019 թվականներին։
«Ռեալի» հետ կապված ես միայն երախտագիտության խոսքեր ունեմ, քանի որ նրանք մի ժամանակ մեծ հույսեր կապեցին ինձ հետ։
Ես մարդ եմ, ով չի սիրում նայել ապագային՝ նախընտրելով կենտրոնանալ ներկայի վրա։ Բայց որպես երախտապարտ մարդ՝ ես այս մեծ ակումբը պահում եմ իմ սրտում։
Արդյո՞ք ես զայրացած եմ, որ հաջողության չեմ հասել Մադրիդում։ Միգուցե այն ժամանակ հարմար պայմաններ չկային, որպեսզի իրացնեի իմ ներուժը, բայց կրկնում եմ՝ ես շնորհակալ եմ այդ ակումբին։ Այս պահին ես ինձ լավ եմ զգում Միլանում»,- Էրնանդեսի խոսքերն է մեջբերում AS-ը։