«Արսենալը» հետևում է «Աթլետիկի» կիսապաշտպան Նիկո Ուիլյամսին, հայտնում է The Mirror-ը։
Նշվում է, որ լոնդոնյան ակումբը դիտարկում է եզրերում դիրքերն ամրապնդելու տարբերակները։ «Զինագործները» հետաքրքրված են 21-ամյա Ուիլյամսի ծառայություններով, ինչպես նաև «Վուլվերհեմփթոնի» խաղացող Պեդրո Նետուով։
Ընթացիկ մրցաշրջանում Ուիլյամսը Լա Լիգայում անցկացրել է 20 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։ Իսպանիայի գավաթի խաղարկությունում նա 4 խաղում դարձել է 2 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2027 թվականը։
«Արսենալն» այս պահին 49 միավորով զբաղեցնում է ԱՊԼ մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականը։