Կոտ դ’Իվուարի հավաքականը Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության կիսաեզրափակչում հաղթել է Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության թիմին:
Հանդիպումն ավարտվել է 1-0 հաշվով: 65-րդ րոպեին հաղթող թիմի կազմում գոլի հեղինակ է դարձել Սեբաստիեն Ալերը։
Կոտ դ’Իվուարը 2015 թվականից ի վեր առաջին անգամ դուրս եկավ եզրափակիչ։
Եզրափակիչում նրանց մրցակիցը կլինի Նիգերիայի հավաքականը, որը կիսաեզրափակիչում 11 մետրանոց հարվածաշարում հաղթել էր ՀԱՀ-ի հավաքականին։