«Բրայթոնի» վինգեր Կաորու Միտոման կարող է կարիերան շարունակել «Բարսելոնայում»: Այս մասին հայտնում է լրագրող Ֆերան Կորեասը։
«Բարսելոնան» մտադիր է Միտոմայի տրանսֆերի գործարքում ներառել իր ֆուտբոլիստ Անսու Ֆատիին, ով վարձավճարով հանդես է գալիս «Բրայթոնում»:
Այս մրցաշրջանում Միտոման խաղադաշտ է դուրս եկել 24 անգամ՝ ներառյալ բոլոր մրցաշարերը։
Նա ունի 3 գոլ և 6 գոլային փոխանցում իր ակտիվում։