«Նապոլիի» նախագահ Աուրելիո Դե Լաուրենտիսը հայտնել է, որ թիմի վինգեր Խվիչի Կվարացխելիայի ներկայացուցիչները հրաժարվել են քննարկել՝ ֆուտբոլիստի հետ պայմանագիրը մինչև մրցաշրջանի ավարտը երկարաձգելու հարցը։
«Մենք հանդիպել ենք նրա գործակալների հետ երեք ամիս առաջ, ես առաջարկեցի երկարաձգել պայմանագիրը։ Նրա ներկայացուցիչները պատասխանել են. «Մի անհանգստացեք, մենք երջանիկ ենք այստեղ, կխոսենք մրցաշրջանի վերջում»»,- Դե Լաուրենտիսի խոսքն է մեջբերել լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
22-ամյա վրացու գործող պայմանագիրն ավարտվում է 2027 թվականին։ Այս մրցաշրջանում Կվարացխելիան բոլոր մրցաշարերում անցկացրել է 29 հանդիպում, դարձել 6 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։