«Նապոլիի» պաշտպան և ավագ Ջովանի Դի Լորենցոն առաջիկա ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է փոխել ակումբային գրանցումը: Այս մասին հայտնում է Football Italia-ն։
Աղբյուրի համաձայն՝ «Միլանի» ղեկավարներն ամռանը փորձեր կձեռնարկեն Իտալիայի հավաքականի 30-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքելու համար:
Դի Լորենցոյի տրանսֆերն ավելի հավանական կլինի, եթե թիմը գլխավորի Անտոնիո Կոնտեն։ Նշվում է, որ «Յուվենտուսի» նախկին մարզիչը պաշտպանի տաղանդի մեծ երկրպագու է:
Դի Լորենցոն «Նապոլիում» հանդես է գալիս 2019 թվականից։