Կալաբրիայի մաֆիան գումար է պահանջում «Մարսելի» գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոյի ընտանիքից, հայտնում է L’Equipe-ը։
Աղբյուրի համաձայն՝ Գատուզոյի հայրը ծրագրել էր ֆոտոգալվանային վահանակներ տեղադրել իրեն պատկանող հողատարածքում։ Այս ծրագրի համար նա ստացել է 80 հազար եվրոյի ֆինանսավորում։
Հանցագործները, իբր, գումար են պահանջել Գատուզոյի հորից և փորձել ճնշում գործադրել նրա վրա՝ երկու անգամ հրկիզելով դստեր՝ Իդա Էլվիրա Գատուզոյի մեքենան՝ հոկտեմբերին և դեկտեմբերին։ Սրանից հետո Գատուզոյի հայրը դիմել է ոստիկանություն, որտեղ նրանք սկսել են հետաքննությունը։ Այս պահին հայտնի է երկու անձի բերման ենթարկման մասին։
Հիշեցնենք, որ Գատուզոն «Մարսելը» գլխավորել է 2023 թվականի սեպտեմբերին։ Մասնագետի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականը: