«Միլանի» ֆրանսիացի դարպասապահ Մայք Մենյանը մոտ է ակումբի հետ նոր պայմանագիր կնքելուն։ Այս մասին հայտնում է Gazzetta dello Sport-ը։
Ըստ աղբյուրի՝ կողմերը մոտ են համաձայնագրի երկարաձգմանը, որի ժամկետը լրանում է 2026 թվականին։ 28-ամյա ֆրանսիացին ցանկանում է կրկնապատկել իր աշխատավարձը, ինչը նրան կդարձնի ակումբի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստներից մեկը։ Ռաֆայել Լեաուն ևս տարեկան 7 միլիոն եվրո է ստանում:
Մենյանը միացել է «Միլանին» 2021 թվականին «Լիլից»՝ 15,4 միլիոն եվրոյի դիմաց։
Այս մրցաշրջանում «Միլանի» ֆրանսիացի դարպասապահը բոլոր մրցաշարերում անցկացրել է 26 հանդիպում, որոնցում բաց է թողել 33 գնդակ։