Երեկ կայացավ Ասիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչ հանդիպումը Սաուդյան Արաբիայի և Հարավային Կորեայի ազգային հավաքականների միջև։
Հանդիպումն ավարտվել է հիմնական և լրացուցիչ ժամանակում 1-1 հաշվով, իսկ 11 մետրանոց հարվածաշարում ավելի ուժեղ են գտնվել հարավկորեացիները (4:2):
Բացի Հարավային Կորեայի հավաքականից, Ասիայի գավաթի խաղարկության 1/4 եզրափակիչ են դուրս եկել նաև Տաջիկստանի, Հորդանանի, Ավստրալիայի, Կատարի և Ուզբեկստանի հավաքականները։
Մրցաշարի հաջորդ փուլում Հարավային Կորեայի հավաքականը կխաղա Ավստրալիայի հետ։