«Ինտերի» և Իտալիայի հավաքականի նախկին մարզիչ Անտոնիո Կոնտեն առաջիկա ամռանը կարող է գլխավորել «Միլանը»։ Այս մասին հայտնում է Football Italia-ն:
Ըստ աղբյուրի՝ Կոնտեն մրցաշրջանի ավարտից հետո կփոխարինի «Միլանի» մարզիչ Ստեֆանո Պիոլիին։ Նշվում է, որ իտալացի մասնագետն արդեն ընդունել է ռոսոներիների ղեկավարության առաջարկը։
Իր մարզչական կարիերայի ընթացքում Կոնտեն գլխավորել է «Չելսին», «Յուվենտուսը», «Ինտերը», «Ատալանտան», «Սիենան», «Բարին» և Իտալիայի հավաքականը։ Մասնագետի վերջին թիմը եղել է «Տոտենհեմը»։ Իտալացին լոնդոնյան ակումբից հեռացել է նախորդ տարվա մարտի վերջին։
«Միլանը» ներկայումս զբաղեցնում է Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը: