Իտալիայի առաջնության 22-րդ տուրի խաղում «Ռոման» հյուրընկալվելիս հաղթեց «Սալերնիտանային» 2-1 հաշվով:
Հյուրերի կազմում գոլի հեղինակ դարձան Պաուլո Դիբալան ու Լորենցո Պելեգրինին, իսկ տանտերերի կազմում միակ գնդակը խփեց Գրիգորիս Կաստանոսը։
Հռոմեացիները երկրորդ անընդմեջ հաղթանակը տարան թիմի գլխավոր մարզիչ Դանիելե Դե Ռոսիի նշանակումից հետո։ 40-ամյա իտալացին թիմը գլխավորել է հունվարի 16-ին։
«Ռոման» 35 միավորով բարձրացավ Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնական:
«Սալերնիտանան» 22 խաղից հետո 12 միավորով վերջին՝ 20-րդ տեղում է։