FourFourTwo-ն հրապարակել է 2010-ականների լավագույն դարպասապահների վարկանիշային աղյուսակը։
Այս ցուցակը գլխավորում է Գերմանիայի հավաքականի կազմում աշխարհի չեմպիոն դարձած Մանուել Նոյերը։ Երկրորդ տեղը զբաղեցրել է իտալացի լեգենդար դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը։ Լավագույն եռյակը եզրափակել է Մադրիդի «Ատլետիկոյի» կազմում Իսպանիայի չեմպիոն դարձած Յան Օբլակը։
2010-ականների լավագույն դարպասապահներն ըստ FourFourTwo-ի.
Մանուել Նոյեր (Գերմանիա).
Ջանլուիջի Բուֆոն (Իտալիա).
Յան Օբլակ (Սլովենիա).
Իկեր Կասիլյաս (Իսպանիա).
Մարկ-Անդրե տեր Շտեգեն (Գերմանիա).
Տիբո Կուրտուա (Բելգիա).
Դավիդ դե Խեա (Իսպանիա).
Պետր Չեխ (Չեխիա).
Սամիր Հանդանովիչ (Սլովենիա).
Կեյլոր Նավաս (Կոստա Ռիկա).