Նիգերիայի հավաքականը Աֆրիկայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում հաղթել է Կամերունի ընտրանուն։
Նիգերիայի հավաքականը երկու անպատասխան գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը։
Այս խաղում դուբլի հեղինակ դարձավ Ադեմոլա Լուկմանը։ Նա գոլի հեղինակ է դարձել 36-րդ և 90-րդ րոպեներին։ Վիկտոր Օսիմհենը գոլային փոխանցում կատարեց այս խաղում։
Անգոլայի հավաքականը Աֆրիկայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում հաղթել է Նամիբիային՝ 3-0։ Անգոլայի հավաքականը ևս դուրս եկավ 2024 թվականի Աֆրիկայի գավաթի քառորդ եզրափակիչ։