«Միլանը» սեփական հարկի տակ ոչ-ոքի խաղաց «Բոլոնիայի» հետ Իտալիայի Ա Սերիայի 22-րդ տուրի խաղում՝ 2-2։
Տանտերերի կազմում դուբլի հեղինակ դարձավ Ռուբեն Լոֆտուս-Չիկը: Անգլիացին գոլի հեղինակ է դարձել 45-րդ և 83-րդ րոպեներին։ «Միլանի» ֆուտբոլիստները երկու անգամ վրիպեցին 11 մետրանոցից՝ Օլիվյե Ժիրուն 42-րդ րոպեին և Թեո Էրնանդեսը՝ 74-րդ րոպեին:
Հյուրերի առաջին գոլը 29-րդ րոպեին խփեց Ջոշուա Զիրկզեն։ 92-րդ րոպեին Ռիկարդո Օրսոլինին՝ իրացնելով 11 մետրանոցը, հավասարեցրեց հաշիվը։
«Միլանը» (46 միավոր) շարունակում է մնալ Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի երրորդ տեղում: «Բոլոնիան» (33) 7-րդն է մրցաշարային աղյուսակում: