«Նապոլիի» նախագահ Աուրելիո Դե Լաուրենտիսը պատասխանել է մամուլում տարածված այն լուրերին, թե ինքը բանակցություններ է վարում պորտուգալացի մարզիչ Ժոզե Մոուրինյուի հետ՝ նեապոլիտանական ակումբը գլխավորելու շուրջ։
«Ժոզեն մեր ծրագրերի մեջ չէ: Չնայած խոսակցություններին, դա երբեք հնարավոր չի եղել: Այնուամենայնիվ, կարծում եմ, որ նրա ապագան Իտալիայում է»,- Դե Լաուրենտիսի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։
Հիշեցնենք, որ հունվարի 16-ին հայտնի դարձավ, որ Մոուրինյուն հեռացվել է «Ռոմայի» գլխավոր մարզչի պաշտոնից: