Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը խոսել է 2023 թվականին Կրիշտիանու Ռոնալդուի գրանցած 54 գոլերի մասին։
Հարձակվողը 54 գոլ է խփել «Ալ Նասրի» և Պորտուգալիայի հավաքականի կազմում նախորդ տարի:
«Նրա տարիքում մեկ տարում դա անելը` նրա խաղամակարդակի ցուցանիշն է։
Ֆուտբոլիստներին պետք է հնարավորություն տրվի անել այն, ինչ կարող են: Ինձ շատ դուր եկավ այն, ինչ տեսա թիմում՝ նրա փորձն ու հեղինակությունը»,- մեջբերում է մասնագետին Record-ը։