Երեկ ավարտվեցին Ասիայի գավաթի մրցաշարի խմբային փուլի վերջին հանդիպումները, որից հետո հայտնի դարձան մրցաշարի 1/8 եզրափակչում հանդես եկող թիմերի բոլոր զույգերը։
Ասիայի գավաթ. 1/8 եզրափակիչ.
Տաջիկստան — ԱՄԷ;
Իրաք — Հորդանան;
Ավստրալիա — Ինդոնեզիա;
Սաուդյան Արաբիա — Հարավային Կորեա;
Իրան — Սիրիա;
Բահրեյն — Ճապոնիա;
Կատար — Պաղեստին;
Ուզբեկստան — Թաիլանդ
1/8 եզրափակիչի հանդիպումները կկայանան հունվարի 28-ից 31-ը։
Հիշեցնենք, որ մրցաշարն անցկացվում է հունվարի 12-ից փետրվարի 10-ը: Կատարի հավաքականը նվաճել է այս գավաթը Արաբական Միացյալ Էմիրություններում (ԱՄԷ) կայացած 2019 թ. առաջնությունում։ Ասիայի գավաթի մրցաշարում ամենաշատ հաղթանակներն ունի Ճապոնիայի հավաքականը․ ճապոնացիները չորս անգամ նվաճել են գավաթը:
























































