Իտալական «Ուդինեզեի» ֆուտբոլիստ Սիմոնե Պաֆունդին տեղափոխվում է շվեյցարական «Լոզան», հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն։
Հաղորդվում է, որ Պաֆունդին Շվեյցարիայի առաջնության ակումբ է տեղափոխվում վարձավճարով։ Գործարքը ներառում է ամբողջական տրանսֆերի 15 միլիոն եվրոյով գնման տարբերակ:
Մինչ այդ տեղափոխությունը կիսապաշտպանը կերկարաձգի պայմանագիրը «Ուդինեզեի» հետ մինչև 2027 թվականը։
Այս մրցաշրջանում Սիմոնե Պաֆունդին «Ուդինեզեի» կազմում անցկացրել է հինգ հանդիպում, որոնցում դարձել է երկու գոլի հեղինակ։
Պաֆունդին մեկ հանդիպում է անցկացրել Իտալիայի հավաքականի կազմում։