Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելոն ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեին և «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմին նշել է որպես երկու խաղացողներ, ովքեր տեսանելի ապագայում կպայքարեն լավագույն անհատական պարգևների համար։
«Ինձ համար երկու լավագույն խաղացողները, ովքեր կմրցեն միմյանց հետ այնպես, ինչպես Մեսսին և Ռոնալդուն, Մբապեն և Բելինգհեմն են:
Հոլա՞նդ․․․ Փաստն այն է, որ Ջուդն ու Կիլիանն ավելի տեխնիկապես հագեցած խաղացողներ են։ Նորվեգացին զարմանալի հարձակվող է, բայց Մբապեն ու Բելինգհեմն ամեն ինչ ունեն: Հոլանդն այս պահին աշխարհի լավագույն 9 համարն է»,- Կապելոյի խոսքերն է մեջբերում Marca-ն:
Մբապեն ՊՍԺ-ում խաղում է 2018 թվականից։ Բելինգհեմը Մադրիդի «Ռեալ» է տեղափոխվել անցյալ ամառ Դորտմունդի «Բորուսիայից»: