Թուրինի «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին մեկնաբանել է իր թիմի մասնակցությունը Իտալիայի առաջնության չեմպիոնական մրցավազքին․
«Ֆուտբոլում անհնարին ոչինչ չկա։ Պետք է հավատալ, որ մենք ընդունակ ենք ինչ-որ արտառոց բանի, որ անհնարինը կարող ենք վերածել հնարավորի։
Մենք պետք է մեր լավագույն խաղը ցուցադրենք, իսկ եթե դեռ մեկ ուրիշը մեզ գերազանցում է, մնում է ծափահարել նրանց։
Ուրախ եմ, որ հասա իմ 300-րդ հաղթանակին։ Ես ինձ շատ հաջողակ եմ համարում, քանի որ աշխատել եմ ականավոր ֆուտբոլիստների հետ, որոնց խաղը դիտելն իսկական հաճույք է»,- Ալեգրիի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։
«Յուվենտուսը» 52 միավորով զբաղեցնում է Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի առաջին տեղը՝ առաջ անցնելով «Ինտերից» (51), որը մեկ հանդիպում պակաս ունի իր ակտիվում։