60-ամյա մասնագետ Ժոզե Մոուրինյուն հաջորդ շաբաթ կհանդիպի «Նապոլիի» նախագահ Աուրելիո Դե Լաուրենտիսի հետ՝ քննարկելու պորտուգալացու հնարավոր նշանակումը նեապոլիտանական ակումբի նոր գլխավոր մարզչի պաշտոնում։ Այս մասին հայտնում է The Sunday Times-ը։
Աղբյուրի համաձայն՝ Մոուրինյուն մտադիր չէ հեռանալ Եվրոպայից՝ չնայած սաուդյան «Ալ-Շաբաբի» կողմից իր նկատմամբ հետաքրքրությանը: Ընդգծվում է, որ առաջիկա օրերին նա ներկա կգտնվի Իտալիայի առաջնության մի քանի հանդիպման, որպեսզի հրապարակայնորեն ցույց տա Ա Սերիայում աշխատելու իր ցանկությունը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել, որ մարզչի գործակալ Ժորժե Մենդեշն արդեն իսկ նախաձեռնել է «Նապոլիի» հետ բանակցային գործընթացը։
Մոուրինյուն երեքշաբթի՝ հունվարի 16-ին, հեռացվեց «Ռոմայի» գլխավոր մարզչի պաշտոնից: