«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին խոսել է Բելգիայի հավաքականի ավագ Ռոմելու Լուկակուի քվեարկության մասին ՖԻՖԱ-ի The Best մրցանակի համար։ Հարձակվողն իտալացի մասնագետին չի ընդգրկել իր թոփ 3-ում։ Լուկակուն առաջին տեղը տվել է «Մանչեսթեր Սիթիի» մարզիչ Պեպ Գվարդիոլային, երկրորդ տեղում դրել է «Բարսելոնայի» մարզիչ Չավիին, իսկ երրորդում՝ Իտալիայի հավաքականի ղեկավար Լուչիանո Սպալետին։
«Լուկակուն քվեարկել է երեք հիանալի մարզիչների օգտին։ Ես չեմ կարող նրան մեղադրել դրա համար։ Ռոմելուն իր ցուցակում ներառել է երեք գերազանց գործընկերների։
Ակումբի անձնակազմը, տնօրենները, նախագահը և իմ տղաները թույլ տվեցին ինձ լինել Լոնդոնում կայանալիք մրցանակաբաշխությանը։ Ես լիովին գոհ եմ, որ նախորդ մրցաշրջանի արդյունքներով հայտնվեցի լավագույն մարզիչների եռյակում»,- Ինձագիի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։
Անցած մրցաշրջանում Լուկակուն Ինձագիի գլխավորությամբ խաղում էր միլանյան թիմում։
























































