«Ռոման» փոխարինող է գտել Ժոզե Մոուրինյուին, որն այսօր լքել է թիմի գլխավոր մարզչի պաշտոնը։ Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի տեղեկություններով՝ «Ռոմայի» ղեկավարության շորթ-լիսթի գլխավոր թեկնածուն ակումբի նախկին կիսապաշտպան Դանիելե դե Ռոսին։
«Ռոմայի» նախկին խաղացողը չունի մարզչական հարուստ փորձ։ Դանիելեն աշխատել է որպես Ռոբերտո Մանչինիի օգնական Իտալիայի հավաքականում, ինչպես նաև գլխավորել է ՍՊԱԼ-ը։ Այս թիմի ղեկին դե Ռոսին անցած մրցաշրջանում Սերիա B-ում անցկացրել է 16 հանդիպում, սակայն դա չի փրկել ակումբին երրորդ դիվիզիոն նահանջելուց։
«Ռոման» Ա Սերիայի 9-րդ տեղում է: