Հայտնի է դարձել, թե ինչպես է քվեարկել Խորվաթիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը ՖԻՖԱ-ի վարկածով 2023 թվականի լավագույն ֆուտբոլիստին ընտրելիս։
Կիսապաշտպանն առաջին տեղում է նշել արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիին, ով MLS-ում հանդես է գալիս ամերիկյան «Ինտեր Մայամի» ակումբում։
Մոդրիչը երկրորդ տեղը տվել է «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրի Էրնանդեսին, իսկ երրորդ տեղում նրա հայրենակից Մարսելո Բրոզովիչն է:
Հիշեցնենք, որ քվեարկության արդյունքներով անհատական մրցանակը ստացել է 36-ամյա Մեսսին, ով չի կարողացել ներկա գտնվել մրցանակաբաշխությանը։























































