«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն Ա Սերիայի «Միլանի» հետ խաղից առաջ մամուլի ասուլիս է տվել։
«Ես «Ռոմայում» եմ արդեն երկու տարի հինգ ամիս, ես միակ մարդն եմ, ով այս ընթացքում ոչ մի մարզում բաց չի թողել:
Ինձ համար հիվանդություններ կամ վատ տրամադրություններ չկան։ Ես ոչ մի վատ բան չեմ ունեցել երկուսուկես տարվա ընթացքում, նույնիսկ մի քանի շաբաթ առաջ, երբ բոլորը հիվանդ էին:
Մի քանի ամիս առաջ ինձ մի օր էր պետք մի իրավիճակի համար, որը բացատրելու կարիք չունեի։ Այս մասին ասացի Պինտոյի մենեջերին և սեփականատերերին. նրանք որոշեցին, որ դերբիի հաջորդ օրը հարմար կլինի իմ բացակայության համար: Ես 15 ժամով բացակայել եմ Հռոմից։ Ես ծիծաղելի եմ համարում սա արդարացնելը:
Ես ոչ մի կերպ թույլ չեմ տալիս, որ կասկածի տակ դրվի իմ պրոֆեսիոնալիզմն ու արժանապատվությունը, իմ վերաբերմունքն այս աշխատանքի նկատմամբ։ Եթե կա պրոֆեսիոնալիզմի կատարյալ օրինակ, դա ես եմ։ Իմ կարիերայի ավելի քան 20 տարիների ընթացքում ես ոչ մի հանդիպում բաց չեմ թողել»,- մարզչի խոսքերն է մեջբերում TMW Radio-ն։