Այսօր՝ հունվարի 15-ին, տեղի կունենա The Best FIFA Football Awards 2023 մրցանակաբաշխությունը, որը տեղի կունենա Լոնդոնում:
Երեք խաղացողներ ընդգրկվել են 2023 թվականի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի կարճ ցանկում։ Խոսքը «Ինտեր Մայամիի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսիի, «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդի և ֆրանսիական ՊՍԺ-ի խաղացող Կիլիան Մբապեի մասին է:
Լավագույն մարզիչի կոչման համար կպայքարեն Խոսեպ Գվարդիոլան (Մանչեսթեր Սիթի), Սիմոնե Ինձագին (Ինտեր) և Լուչիանո Սպալետին (Նապոլի, Իտալիայի հավաքական)։
Տարվա լավագույն դարպասապահի մրցանակի հավակնորդների ցանկում են Յասին Բունուն (Սևիլիա, Ալ-Հիլալ), Տիբո Կուրտուան (Ռեալ Մադրիդ) և Էդերսոնը (Մանչեսթեր Սիթի):























































