Նիդեռլանդներում վերսկսվել է ազգային առաջնությունը, տասնյոթերորդ տուրում ՊՍՎ-ն 3-1 հաշվով հաղթեց «Էքսելսիորին»։
Հեթ-տրիկի հեղինակ է դարձել «Սևիլիայի» և «Բարսելոնայի» նախկին հարձակվող Լյուկ դե Յոնգը։ Նրա համար այս գոլերը դարձան 162-րդն, 163-րդը և 164-րդն առաջնության բարձրագույն լիգայում ելույթների ողջ պատմության ընթացքում։
Այս գոլերի շնորհիվ դե Յոնգն ընդգրկվել է Էրեդիվիզիի պատմության ամենաարդյունավետ ֆուտբոլիստների տասնյակում՝ զբաղեցնելով տասներորդ տեղը:
Այս մրցաշրանում դե Յոնգը բոլոր մրցաշարերում անցկացրած 27 խաղում դարձել է 22 գոլի հեղինակ։























































