«Ալ Իթիհադի» հարձակվող Կարիմ Բենզեման գլխավոր մարզիչ Մարսելո Գալարդոյի որոշմամբ հեռացվել է թիմի մարզումներից, հայտնում է Marca-ն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Բենզեման թիմին պետք է միանար ակումբային մարզաբազայում, սակայն նա չի եկել։
Այդ կապակցությամբ ակումբի գլխավոր մարզիչը որոշել է հեռացնել ֆրանսիացուն թիմի հետ մարզումներից ու նա չի մեկնի Դուբայ, որտեղ ակումբը կնախապատրաստվի մրցաշրջանի վերսկսմանը։
Այս մրցաշրջանում Կարիմ Բենզեման բոլոր մրցաշարերում մասնակցել է 20 հանդիպման, որոնցում դարձել է 12 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։