Միլանի «Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին կիսվել է ընթացիկ մրցաշրջանում թիմի խաղի մասին իր մտքերով։
«Ներաձուրիները» Ա Սերիայի 20-րդ տուրի խաղում հաղթեցին «Մոնցային» (5:1)՝ «Յուվենտուսի» նկատմամբ առավելությունը հասցնելով հինգ միավորի։
«Արդյո՞ք սա ամենաուժեղ «Ինտերն» է իմ ամբողջ ժամանակահատվածում այստեղ: Դժվար է դեռ ասել, քանի որ մրցաշրջանի ավարտը դեռ շատ հեռու է։ Անցած մրցաշրջանում մենք երկու տիտղոս նվաճեցինք և հասանք Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, իսկ հիմա ճանապարհի կեսն ենք անցել:
Ա Սերիայում մենք լավ ենք հանդես գալիս, մենք խմբից դուրս եկանք Չեմպիոնների լիգայում։ Դուք միշտ կարող եք կատարելագործվել: Մենք անընդհատ վերլուծում ենք իրավիճակը, որպեսզի հասկանանք, թե որտեղ կարող ենք բարելավել մեր խաղը»,- ասել է Ինձագին Sky Sport-ին տված հարցազրույցում: