Իտալական «Ռոմայի» նախկին կիսապաշտպան Դանիելե Դե Ռոսին, որը թիմում հանդես է եկել 17 մրցաշրջան, կարող է գլխավորել հռոմեական ակումբը «գայլերի» ներկայիս գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուիպաշտոնանկության դեպքում։ Այս մասին հայտնում է Gazzetta dello Sport-ը։
Աղբյուրի համաձայն՝ «Ռոմայի» ղեկավարությունը չափազանց գրավիչ է համարում Դե Ռոսիին թիմի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակելու տարբերակը, քանի որ նա կարողանում է ամուր կապ ապահովել ակումբի և երկրպագուների միջև։
Հիշեցնենք, որ ավելի վաղ մամուլում տեղեկություն էր տարածվել, որ «Ռոմայի» ղեկավարները դժգոհ են այս մրցաշրջանում Մոուրինյուի գլխավորությամբ թիմի ցուցադրած արդյունքներից։ Ավելի վաղ Դե Ռոսին հայտարարել էր, որ «Ռոման» մարզելն իր երազանքն է։
Ա Սերիայի 19 տուրից հետո «Ռոման» ունի 29 միավոր և 8-րդ տեղում է։