«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն կատակել է՝ խոսելով թիմի երկրպագուների սպասելիքների մասին։
«Չեմպիոնների լիգայի գոտուց մեզ չորս միավոր է բաժանում։ Մենք պայքարում ենք մի չափազանց կարևոր բանի համար։ Այո, մրցաշրջանը մեզ համար այդքան էլ լավ չէր ընթանում։
Թիմը կորցրել է ութ միավոր։ Չորրորդ տեղին հավակնող ակումբներն ավելի ուժեղ են։
Բայց կարող եմ ասել, որ քանի որ մենք ներկայացնում ենք «Ռոման», մարդիկ կարծում են, որ իմ անունը Ժոզե Հարի Մոուրինյու Փոթեր է, այդ իսկ պատճառով սպասելիքները նույնպես մեծանում են»,- ասել է Մոուրինյուն RomaPress-ին տված հարցազրույցում: