Transfermarkt-ը հրապարակել է հունվարի 12-ից փետրվարի 10-ը Կատարում կայանալիք Ասիայի գավաթի մրցաշարին մասնակցող ամենաթանկարժեք ֆուտբոլիստների վարկանիշային աղյուսակը։
Այս ցուցակը գլխավորել են հարավկորեացի Կիմ Մին Ջեն և ճապոնացի Տակեֆուսա Կուբոն։ Ընդ որում, լավագույն տասնյակում միայն Հարավային Կորեայի և Ճապոնիայի հավաքականների ներկայացուցիչներ են։
Ասիայի գավաթին մասնակցող ամենաթանկարժեք ֆուտբոլիստներն ըստ Transfermarkt-ի.
1-2. Կիմ Մին Ջե (60 միլիոն եվրո, Հարավային Կորեա).
1-2. Տակեֆուսա Կուբո (60 միլիոն եվրո, Ճապոնիա).
3-4. Կաորու Միտոմա (50 միլիոն եվրո, Ճապոնիա).
3-4. Սոն Հին Մին (50 միլիոն եվրո, Հարավային Կորեա).
5. Տակեհիրո Տոմիյասու (30 միլիոն եվրո, Ճապոնիա).
6-8։ Լի Կանգ Ին (22 միլիոն եվրո, Հարավային Կորեա).
6-8։ Հիրոկի Իտո (22 միլիոն եվրո, Ճապոնիա).
6-8։ Հվանգ Հի Չան (22 միլիոն եվրո, Հարավային Կորեա).
9. Ռիցու Դոան (18 միլիոն եվրո, Ճապոնիա).
10-11։ Կո Իտակուրա (15 միլիոն եվրո, Ճապոնիա).
10-11։ Յուկինարի Սուգավարա (15 միլիոն եվրո, Ճապոնիա).























































