Իտալիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում «Յուվենտուսը» 4։0 հաշվով ջախջախեց «Ֆրոզինոնեին» և դուրս եկավ կիսաեզրափակիչ։
Թուրինյան թիմի կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ լեհ հարձակվող Արկադիուշ Միլիկը։ Եվս մեկ գոլ խփեց 18-ամյա հարձակվող Կենեն Յիլդիզը։
«Յուվենտուսը» կիսաեզրափակիչում կմրցի «Լացիոյի», իսկ «Ֆիորենտինան»՝ «Ատալանտայի» հետ։